Միջազգային

Տոկաեւն արդիականացնում է բանակը հանուն Ղազախստանի ամբողջականության ապահովման

2 րոպեի ընթերցում

Տոկաեւն արդիականացնում է բանակը հանուն Ղազախստանի ամբողջականության ապահովման

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի նախագահի թեկնածու, պետության գործող ղեկավար Քասըմ Ժոմարտ Տոկաեւը խոստացել Է առաջիկա տարիներին անցկացնել բանակի եւ ուժային բլոկի համակողմանի արդիականացնում: Այդ մասին նա հայտարարել Է, ներկայացնելով նախընտրական ծրագիրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Աննախադեպ արտաքին մարտահրավերների պայմաններում մեզ հարկավոր Է ապահովել երկրի պետական ինքնիշխանության եւ ամբողջականության անսասանությունը: Դա մեր պարտքն Է եւ սուրբ պարտականությունն անցյալ եւ ապագա սերունդների առջեւ: Դրա համար մենք հատուկ ուշադրություն կհատկացնենք բանակի եւ ամբողջ ուժային բլոկի համակողմանի արդիականացմանը»,-ասել Է նա:

Նա հաստիացրել Է, որ «զինվորականները կապահովվեն ժամանակակից սպառազինությամբ եւ տեխնիկայով»:

«Կբարձրացնենք զինվորական ծառայության հեղինակությունը եւ զինծառայողների կարգավիճակը, կամրապնդենք մեր բանակի իմիջը: Զինծառայողները կդառնան հայրենասիրության խորհրդանիշ: Միջոցներ կձեռնարկվեն պաշտպանական արդյունաբերական համալիրի զարգացման, տարածքային պաշտպանության ամրապնդման, ռազմական կրթության որակի եւ զորքերի կարգավորվածության բարելավման համար»,-ասել Է Տոկաեւը:

Ղազախստանի նախագահի արտահերթ ընտրությունները նշանակված են նոյեմբերի 20-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում