Հասարակական

Աննա Հակոբյանը Փարիզում հանդիպել է ֆրանսահայ կին հասարակական գործիչների հետ

1 րոպեի ընթերցում

Աննա Հակոբյանը Փարիզում հանդիպել է ֆրանսահայ կին հասարակական գործիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ուղեկցությամբ hոկտեմբերի 21-ին հանդիպել է ֆրանսահայ մի խումբ կին հասարակական գորիչների հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից:

Արվեստագետ, դերասանուհի Կորին Զարզավանջյանը, քաղաքագետ Քլեր Մուրադյանը, գրող Մարինա Դեդեյանը, հայագիտության դասախոս Անահիտ Տոնապետյանը, ՀԲԸՄ Եվրոպայի և Ֆրանսիայի տարածաշրջանի տնօրեն Նադիա Գործունյանը Աննա Հակոբյանին պատմել են իրենց գործեունեության մասին։

Հանդիպման ընթացքում կարևորվել է կանանց ներգրավվածությունը հասարակական կյանքում, քննարկվել՝ Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում