Տարածաշրջանային

Քաշաթաղի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է մահացել

1 րոպեի ընթերցում

Քաշաթաղի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է մահացել

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաշաթաղի շրջանում ականի պայթյունի հետևանքով երկու ադրբեջանցի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. նրանցից մեկը մահացել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջան»-ը:

Նշվում է, որ ականի պայթյունից տարբեր վնասվածքներ են ստացել Սաբուհի Հասանովը և Էլսեվեր Գամիդովը: Վերջինս հիվանդանոցում մահացել է:

Ադրբեջանի շրջանային դատախազությունը հայտնում է, որ ականի պայթյունից վնասվածքներ ստացած ադրբեջանցիները վերանորոգման և շինարարական աշխատանքներ էին իրականացնում Քաշաթաղի (Լաչին) շրջանի գյուղերից մեկի տարածքում: Փաստի առթիվ հետաքննություն է իրականացնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում