Միջազգային

Բելառուսում պլանավորում են ներում շնորհել շուրջ 8,5 հազար դատապարտյալների

1 րոպեի ընթերցում

Բելառուսում պլանավորում են ներում շնորհել շուրջ 8,5 հազար դատապարտյալների

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսում պլանավորված համաներումը, ինչպես սպասվում Է, կվերաբերի շուրջ 8,5 հազար մարդու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հանրապետության ներքին գործերի փոխնախարար Գենադի Կազակեւիչը:

«Նախնական հաշվարկներով, օրինագիծն իրականացնելիս ենթադրվում Է ազատ արձակել շուրջ 4,5 հազար դատապարտյալների, այդ թվում՝ ազատազրկման վայրերից՝ 1600 հոգու, որոնցից 10-ն անչափահասներ են, ուղղիչ հաստատություններից՝ 2,5 հազարին, ինչպես նաեւ մեկ տարով կրճատել գործնականում 4 հազար դատապարտյալների պատժաժամկետը:

Ընդամենը համաներումը կվերաբերի 8,5 հազար մարդու»,-նշել Է փոխնախարարը՝ հոկտեմբերի 20-ին խորհրդարանում հանդես գալով համաներման մասին օրենքը քննարկելու ընթացքում: Այն մեջբերում Է ԲալՏԱ պետական գործակալությունը: Համաներման մասին օրինագիծը Բելառուսի պատգամավորները պլանավորում են քննարկել նոյեմբերի սկզբին կայանալիք նստաշրջանում: Հինգշաբթի օրը Ներկայացուցիչների պալատում կանցկացվի օրինագծի դրույթների նախնական քննարկումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում