Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախի նախագահը մանրամասներ է ներկայացրել Երևանում ունեցած պաշտոնական հանդիպումների վերաբերյալ

Արցախի նախագահը մանրամասներ է ներկայացրել Երևանում ունեցած պաշտոնական 
հանդիպումների վերաբերյալ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի պատվիրակությունը Հայաստանի Հանրապետության  վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Արտաքին գործերի նախարարի Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ հանդիպումների ընթացքում տեղեկություններ է ստացել   վերջին  մեկ-մեկուկես ամիսների  զարգացումների, հանդիպումների, Հայաստան այցելած տարբեր պաշտոնատար անձանց բարձաձայնած խնդիրների վերաբերյալ, որը  հիմք է հանդիսացել  եզրակացություններ անելու և հասկանալու ընդհանուր առմամբ Ղարաբաղյան խնդրի հետ կապված ինչ տեսակետներ են հնչում կամ քննարկվում միջազգային հարթությունում:

Այս մասին Արցախի հանրային հեռուստատեսության հետ հարցազրույցի ընթացքում տեղեկացրեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Հասարակությանը պետք է ներկայացնենք իրականությանը, որի մեջ մեկ-մեկ լինում են այնպիսի թեմաներ, որոնք հաճելի չեն, բայց մենք պարտավոր ենք հաշվի առնել այդ ամենը: ԱՄՆ-ի, Եվրոպայի ակտիվությունը  Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կամ խաղաղության պայմանագրի  հետ  են կապված: Մեզ համար պարզ է , որ Ադրբեջանի նախագահի և  Հայաստանի   Հանրապետության վարչապետի հետ Շառլ Միշելի, Մակրոնի  հեռախոսազրույցների  ու բազմաթիվ հանդիպումների   քննարկման  ժամանակ  նաև արծարծվում է Ղարաբաղյան խնդիրը: Եթե մինչև պատերազմը տարածաշրջանի գլխավոր թեման եղել է  իրենց ձևակերպմամբ՝ Ղարաբաղյան կոնֆլիկտ, իսկ մեզ համար՝ Արցախի Հանրապետության կարգավիճակի և ապագայի հարցը, ապա այսօր տարածաշրջանային գլխավոր խնդիրը դարձել են  Հայաստանի և Ադրբեջանի միջև  կոնֆլիկտները, մարտական գործողությունները, քննարկվող թեմաները: Այդ  առումով մենք սթափ պետք է գնահատենք իրավիճակը մեզ համար նախընտրելի կամ հեռանկարային քաղաքական կուրսը որոշելու և դրանով առաջնորդվելու համար՝  առանց շեղվելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային նորմից, որը քննարկման ենթակա չէ»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝  հավելելով, որ  ցանկացած հանդիպման ընթացքում նշվում է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը քննարկման ենթակա չէ:

Ըստ Արցախի նախագահի՝    Երևանում  ունեցած հանդիպումներից Արցախի պատվիրակությունը բավականին ինֆորմացված է  վերադարձել:

«Չնայած ինձ համար պարզ էր, քանի որ ամենօրյա օպերատիվ կապ ունեի և ՀՀ վարչապետի հետ, և Արտաքին գործերի նախարարի, անհրաժեշտության  դեպքում նաև Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ, որովհետև նրանք այն պաշտոնատար անձինք են, ովքեր իրականացնում են բանակցությունները»,-ասել է Հարությունյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]