Միջազգային

Ղազախստանում նվազել է Ռուսաստանից ժամանող մարդկանց թիվը

1 րոպեի ընթերցում

Ղազախստանում նվազել է Ռուսաստանից ժամանող մարդկանց թիվը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանում նվազել Է Ռուսաստանից ժամանող մարդկանց թիվը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել է Ղազախստանի ներքին գործերի նախարար Մարատ Ահմետժանովը:

«Մենք հասել ենք առաջվա մակարդակին. Ռուսաստանից ժամանողների թիվը մեկնողներից պակաս Է: Մեկ օրում 8-9 հազար ռուսաստանցի ժամանում Է, 10-11 հազար ՌԴ քաղաքացի՝ մեկնում:

Սրանք ցուցանիշներ են, որոնք եղել են ավելի վաղ, դրանք հասել են նորմայի»,-հոկտեմբերի 18-ին Ահմետժանովը լրագրողներին ասել Է կառավարության կուլուարներում: ՌԴ-ում մասնակի մոբիլիզացման սկզբից ի վեր ՌԴ-ում ավելացել Է այն ռուսաստանցիների թիվը, որոնք ժամանում են Ղազախստան:

Սեպտեմբերի 21-ից մինչեւ հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակաշրջանում հանրապետություն Է մուտք գործել ավելի քան 200 հազար Ռուսաստանի քաղաքացի, մեկնել են՝ 147 հազարը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում