Տարածաշրջանային

Իրանը խոշոր զորավարժություններ կանցկացնի Ադրբեջանի հետ սահմանի մոտ

1 րոպեի ընթերցում

Իրանը խոշոր զորավարժություններ կանցկացնի Ադրբեջանի հետ սահմանի մոտ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալՄոհամմադ Փաքփուրըհայտարարել է առաջիկա օրերին երկրի հյուսիսում զորքերի խոշոր զորավարժությունների մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասն հայտնում է իրանական Mehrnews կայքը:

«Առաջիկա օրերին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի՝ «Էգտեդար/Ուժ» (Eghtedar/Power) զանգվածային զորավարժությունները կանցկացվեն երկրի հյուսիսային սահմաններում՝ Արազի շրջանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տարածաշրջանային «Աշուրա» ռազմակայանում»,-հայտնել է Մոհամմադ Փաքփուրը։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարը հայտարարել է, որ խոշոր զորավարժությունների անցկացումը համահունչ է առաքելության իրականացմանը տարեկան պլանին, որի նպատակն է բարձրացնել ԻՀՊԿ ցամաքային զորքերի մարտական պատրաստվածությունը։

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում