ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է սեպտեմբերիվաճառքների հիման վրա:
Զարա Բաբայանի «Երբ ես…»գիրքնառաջին հորիզոնականում է։ Պատմությունը բացահայտում է մի տղայի անսովոր ներաշխարհը՝ իր և իրեն շրջապատող աշխարհի ընկալումներով, որոնք բոլորովին տարբերվում են այլ մարդկանց ընկալումներից։ «Աուտիզմ» և նմանատիպ այլ տերմիններով աշխարհը փորձում է վերացնել այդպիսի մարդկանց անսովոր մտածելակերպն ու յուրահատուկ աշխարհայացքը: Այս ստեղծագործությունը կմղի մտածել, թե որտեղ է «առողջության» և «հիվանդության» սահմանը, «նորմալի» և նրա սահմանը, ինչնառօրյա գիտակցությունը համարում է շեղում նորմայից:Թարգմանությունըռուսերենից՝ Ներսես Աթաբեկյանի։
Դետեկտիվի թագուհիԱգաթա Քրիստիի «Սպանություններ այբբենական կարգով»գիրքը երկրորդ տեղում է։ 1936 թ. լույս տեսած «Սպանություններ այբբենական կարգով» ստեղծագործությունն Ագաթա Քրիստիի ամենանշանավոր վեպերից է: Ամբողջ Անգլիան ցնցած ABC անունով հայտնի սերիական մարդասպանը իր նպատակին հասնելու համար սպանում է սովորական կյանքով ապրող և իրար հետ ոչ մի կապ չունեցող մարդկանց՝ ըստ նրանց անունների այբբենական կարգի: Մարդասպանի դեմ պայքարում է նշանավոր խուզարկու Էրքյուլ Պուարոն՝ ՝ փորձելով բացահայտել մութ պատմության բոլոր մանրամասները:Թարգմանությունը՝ Էդիտա Շադոյանի։
Էլիզաբեթ Գիլբերթի «Ուտել, աղոթել, սիրել»գիրքը երրորդ տեղում է։ Ամերիկուհի գրող Էլիզաբեթ Գիլբերթի հուշագրություններն ամփոփող «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը կանացի ուխտագնացություն է, զգայական հաճույքի, հոգևոր լուսավորման ու կենսական ներդաշնակության փնտրտուք Իտալիայի, Հնդկաստանի ու Ինդոնեզիայի մշակութային ոլորաններում։ Սրամտությամբ, ինքնահեգնանքով, ազատագրության մղումով լի այս ներաշխարհային ճամփորդությունը կենտրոնացնում է ընթերցողի ուշադրությունը էականի վրա, շեղում անկարևորից, ձևակերպում պոստֆեմինիստական աշխարհում ապրող ու առաջին հայացքից երջանիկ կյանք վարելու բոլոր նախադրյալներն ունեցող կնոջ խնդիրը, օրակարգ բերում հարցեր, որոնց շուրջ քանիցս մտորելու անհրաժեշտություն կա, ու առաջարկում դասեր, որոնք միանգամայն փոխադրելի են ժամանակի ու տարածության մեջ։Թարգմանիչ՝ Լիլիթ Հայրապետյան։
Չորրորդ հորիզոնականում էԱգաթա Քրիստիի «Դիակը գրադարանում»գիրքը։ Անգլիացի գրող Ագաթա Քրիստիի «Դիակը գրադարանում» վեպը միսս Մարփլի մասնակցությամբ ստեղծագործությունների շարքից է: Սյուժեն ծավալվում է Բանթրիների գրադարանում հայտնաբերված խորհրդավոր դիակի շուրջը: Գնդապետ Մելչեթը, տեսուչ Սլեքը, ոստիկանապետ Հարփերն ու սըր Հենրի Քլիթերինգը սկսում են հետաքննությունը, մինչդեռ ճշմարտությունը բացահայտել հաջողվում է միայն միսս Մարփլին: Թարգմանությունը՝ Շուշաննա Վասիլյանի:
Ագաթա Քրիստիի «Սպանություն գոլֆի դաշտում»գիրքը հինգերորդ տեղում է։ «Սպանություն գոլֆի դաշտում» վեպը Ագաթա Քրիստիի երրորդ գիրքն է և նրա ամենահայտնի ստեղծագործություններից մեկը: Առաջին անգամ լույս է տեսել 1923 թվականին Մեծ Բրիտանիայում: Մեծահարուստ Պոլ Ռենոյի նամակը Լոնդոնում հաստատված և արդեն մասնավոր գործեր հետաքննող Էրքյուլ Պուարոյին բերում է Ֆրանսիա: Սակայն տեղ հասնելով՝ բելգիացի հռչակավոր խուզարկուն պարզում է, որ իր հաճախորդը սպանված է, իսկ նրա դիակը հայտնաբերվել է գոլֆի դաշտում՝ թիկունքից դաշունահար: Թարգմանությունը՝ Քրիստինե Չիլինգարյանի։
Ագաթա Քրիստիի «Սպանություն Արևելյան ճեպընթացում»գիրքը վեցերորդ տեղում է։ «Սպանություն Արևելյան ճեպընթացում» վիպակը համարվում է Ագաթա Քրիստիի լավագույն ստեղծագործություններից մեկը։ Գլխավոր հերոսը Էրքյուլ Պուարոն է, որն իր մասնագիտական հմտությունների և ճկուն տրամաբանության շնորհիվ բացահայտում է չափազանց հետաքրքրական մի հանցագործություն։ Վեպը առաջին անգամ հրատարակվել է 1934 թվականին Մեծ Բրիտանիայում։ Թարգմանությունը՝ Շուշան Փայտյանի։
Յոթերորդ տեղում էԱգաթա Քրիստիի «Մահ ամպերի մեջ»գիրքը։ «Մահ ամպերի մեջ» վեպն Ագաթա Քրիստիի հերթական դետեկտիվ ստեղծագործություններից է: Առաջին անգամ լույս է տեսել 1935թ. մարտի 10-ին ԱՄՆ-ում՝ «Մահ օդում» վերնագրով, ապա նույն թվականի հուլիսին՝ Մեծ Բրիտանիայում՝ արդեն հանրությանը հայտնի վերնագրով: Իրադարձությունների կիզակետում կրկին ընթերցողին քաջ հայտնի բելգիացի խուզարկու Էրքյուլ Պուարոն է, որը հանգամանքների բերումով հայտնվում է այն ուղևորների շարքում, որոնք ակամա դառնում են մադամ Ժիզել կեղծանվամբ հայտնի վաշխառուի առեղծվածային սպանության վկաները: Հենց այդ փաստն էլ ստիպում է հռչակավոր խուզարկուին հանձն առնել խորհրդավոր գործի հետաքննությունն ու պարզել՝ ով կարող է կանգնած լինել դաժան սպանության հետևում:Թարգմանությունը` Տաթևիկ Թումանյանի։
Ութերորդ տեղում էԳամիդ Ամիրովի «Արցունքներ դրախտում»գիրքը։44-օրյա պատերազմը փոխեց հայկական իրականությունը։ Պարզ էր, որ 2020-ից հետո ամեն-ինչ նախկինի պես չի լինելու։ Բայց մի բան է, երբ մենք ենք դրա մասին խոսում, գրքեր գրում՝ մեկ այլ բան, երբ այսքան կարևոր թեմայի անդրադառնում են այլազգի գրողները։
Գամիդ Ամիրովի «Արցունքներ դրախտում» գիրքը գեղարվեստական ստեղծագործություն է, որի առանցքում 44-օրյա պատերազմն է։ Վեպ, որտեղ կգտնեք հուզիչ սիրային պատմություն, տաքուկ մարդկային հարաբերություններ, բայց նաև պատերազմի դաժան իրականություն, որնանտարբեր ոչ ոքի չի թողնի։ Գրքում պատմվում է Մոսկվայում բնակվող ընկերների մասին։ Նրանցից երկուսը հայ են, մեկը վրացի, մյուսն էլ ադրբեջանցի։ Ընկերներից մեկը՝Մարատը, 44-օրյա պատերազմի օրերին հայտնվում է Արցախում։Թարգմանությունը՝ Նորայր Ենգիբարյանի։
Ագաթա Քրիստիի «Մեծ քառյակը»իններորդ տեղում է։ «Մեծ քառյակը»՝ Ագաթա Քրիստիի հերթական դետեկտիվ պատմությունը, առաջին անգամ հրատարակվել է 1927թ. Մեծ Բրիտանիայում: Վեպի սյուժեն պտտվում է կրկին հանրահայտ բելգիացի խուզարկու Էրքյուլ Պուարոյի և նրա վաղեմի ընկեր կապիտան Հասթինգսի շուրջ: Վեպն իր կառուցվածքով տարբերվում է Պուարոյի մասնակցությամբ մյուս վեպերից, քանի որ այն իրենից ներկայացնում է միմյանց հետ կապված պատմությունների շարք, որոնցում Պուարոն Հասթինգսի օգնությամբ փորձում է բացահայտել Մեծ քառյակի՝ միջազգային հանցավոր խմբավորման առեղծվածը, որի անդամները ջանք չեն խնայում Պուարոյին վերացնելու համար: Թարգմանությունը՝ Տաթևիկ Թումանյանի։
Տասներորդ հորիզոնականումԴենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար»գիտաֆանտաստիկ երկն է: Սկզբնապես այն հրատարակվել է «The Magazine of Fantasy & Science Fiction» ամսագրի 1959 թվականի ապրիլյան համարում։ Արժանացել է «Հյուգո» մրցանակի, որպես լավագույն գիտաֆանտաստիկ պատմվածք։ Հետագայում Քիզը լրացրել է պատմվածքը՝ այն դարձնելով ամբողջական վեպ (նույն անվամբ), որը ստացել է «Նեբյուլա» մրցանակը, որպես 1966 թվականի լավագույն վեպ։Թարգմանիչ՝ Հայկ Ֆելեքյան:
Տեղ |
Փոփ. |
Գիրք |
|
Հրատ. |
Քանակ |
1 |
* |
|
Զարա Բաբայան
«Երբ ես…»
|
Անտարես |
81 |
2 |
+1 |
|
Ագաթա Քրիստի, «Սպանություններ այբբենական կարգով»
|
Էդիթ Պրինտ |
59 |
3 |
+1 |
|
Էլիզաբեթ Գիլբերթ
«Ուտել, աղոթել, սիրել»
|
Զանգակ |
49 |
4 |
-3 |
|
Ագաթա Քրիստի
«Դիակը գրադարանում»
|
Էդիթ Պրինտ |
40 |
5 |
0 |
|
Ագաթա Քրիստի
«Սպանություն գոլֆի դաշտում»
|
Էդիթ Պրինտ |
40 |
6 |
0 |
|
Ագաթա Քրիստի
«Սպանություն Արևելյան ճեպընթացում»
|
Էդիթ Պրինտ |
37 |
7 |
-5 |
|
Ագաթա Քրիստի
«Մահ ամպերի մեջ»
|
Էդիթ Պրինտ |
36 |
8 |
* |
|
Գամիդ Ամիրով
«Արցունքներ դրախտում»
|
Բուկինիստ |
29 |
9 |
0 |
|
Ագաթա Քրիստի
«Մեծ քառյակը»
|
Էդիթ Պրինտ |
25 |
10 |
* |
|
Դենիել Քիզ
«Ծաղիկներ Էլջերնոնի համար»
|
Անտարես |
24 |
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Ցանկում ներառված չեն«Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ»(044-53-74-74),«Ֆենիքս» (011-323-327)գրախանութների և գրատների ցանցերը: