Սպորտ

Հայաստանի Ֆուտբոլի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլը կսկսի Թուրքիայի դեմ խաղով

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Ֆուտբոլի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլը կսկսի Թուրքիայի դեմ խաղով

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ընտրական փուլը կսկսի Երևանում Թուրքիայի դեմ խաղով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀՖՖ-ն: Հոկտեմբերի 9-ին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում կայացավ Եվրո-2024-ի որակավորման փուլի վիճակահանությունը, որի արդյունքումՀայաստանի ազգային հավաքականը հայտնվեց D խմբում և կմրցի Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի և Լատվիայի հավաքականների հետ: ՈՒԵՖԱ-ն հաստատել է հանդիպումների խաղացանկը.

25.03.2023 Հայաստան - Թուրքիա

16.06.2023 Ուելս - Հայաստան

19.06.2023 Հայաստան - Լատվիա

08.09.2023 Թուրքիա - Հայաստան

11.09.2023 Հայաստան-Խորվաթիա

12.10.2023 Լատվիա - Հայաստան

18.11.2023 Հայաստան - Ուելս

21.11.2023 Խորվաթիա-Հայաստան:

Բաժին

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում