Բարձր եմ գնահատում մեր 17 ռազմագերիների վերադարձին աջակցելու ԱՄՆ ջանքերը. Փաշինյան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 17 հայ ռազմագերիներին ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին վերադարձնելու առիթով Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել:
«Բարձր եմ գնահատում մեր 17 ռազմագերիների վերադարձին աջակցելու ԱՄՆ ջանքերը: Հուսով եմ՝ մեր միջազգային գործընկերների հետ համատեղ ջանքերով հետագա առաջընթաց կարձանագրենք ինչպես հումանիտար խնդիրների լուծման, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է նա:
Ավելի վաղ, ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների: