Միջազգային

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը լիովին հավատարիմ է միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին հայտարարությանը

1 րոպեի ընթերցում

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը լիովին հավատարիմ է միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ ԱԳ նախարարության սպառազինությունների նկատմամբ վերահսկողության և չտարածման հարցերով դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Երմակովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կոմիտեին ուղղված իր ուղերձում ասել է, որ ՌԴ-ն լիովին հավատարիմ է միջուկային պատերազմի սանձազերծման անթույլատրելիության մասին միջուկային հնգյակի առաջնորդների հայտարարություններին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Կարևորագույն խնդիրներից մեկը համարում ենք միջուկային հնգյակի բոլոր երկրների կողմից միջուկային զենքի տիրապետող երկրների միջև ցանկացած պատերազմի անթույլատրելիության մասին դրույթին հանձնառության պահպանումը, որն արտացոլվել է միջուկային տերությունների ղեկավարների հունվարյան համատեղ հայտարարության մեջ: Ռուսաստանը լիովին հավատարիմ է դրան»,- ասել է Վորոնցովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում