Հասարակական

Լիճքում հիմնանորոգվում է 5 փողոց

2 րոպեի ընթերցում

Լիճքում հիմնանորոգվում է 5 փողոց

ԳԱՎԱՌ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվում է 5 փողոց։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 132 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է ասֆալտապատմամբ հիմնանորոգել Ա թաղամասի 6, 7, Ա-3 թաղամասի 8,14, Ա-7 թաղամասի 1-ին փողոցները, որոնց ընդհանուր երկարությունը կազմում է 1,5 կիլոմետր, ասֆալտապատման ենթակա մակերեսը՝ 7785 քառակուսի մետր։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբերի 15-ից եւ կավարտվեն այս տարվա ընթացքում։

«2022 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ արդեն ավարտվել են հողային հարթեցման աշխատանքները, տեղադրվել է ավազակոպճային շերտը, ճանապարհները նախապատրաստվում են ասֆալտապատման։ Այս փողոցներն իրենց պատմության ողջ ընթացքում ասֆալտապատվում են առաջին անգամ, ինչի արդյունքում հազարից ավելի բնակիչներ ունենալու են միանգամայն բարեկարգ ու երթեւեկելի ճանապարհներ»,-ներկայացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում