Հասարակական

Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում Սոթքի հանքը չի աշխատել, հիմա գործում է իր հզորության 40 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում Սոթքի հանքը չի աշխատել, հիմա գործում է իր հզորության 40 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոթի հանքը Ադրբեջանի վերջին լայնամասշտաբ ագրեսիայի ընթացքում չի աշխատել, իսկ հիմա աշխատում է 40 տոկոսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն օտարերկրյա դիվանագետների և լրագրողների հետ Վարդենիսում հանդիպմանը:

«Ռազմական գործողությունների ընթացքում դադարեցվել են հանքի աշխատանքները: Այնուհետև ևս 3 օր հանքը չի աշխատել: Այս պահի դրությամբ հանքն աշխատում է, բայց իր հզորության 40 տոկոսով»,-ասաց մարզպետը՝ հավելելով, որ աշխատակիցների անվտանգությունն ապահովված է:

Նրա խոսքով՝ աշխատակիցները, սակայն, մտավախություն ունեն, որ ադրբեջանցիները կթիրախավորեն նաև հանքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում