Քաղաքականություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ու Վայոց Ձորի մարզպետը քննարկել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ու Վայոց Ձորի մարզպետը քննարկել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին այցելել է ՀՀ Վայոց Ձորի մարզ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է դեսպանության տարածած հաղորդագրությունից, ԱՄՆ դեսպանն այնտեղ հանդիպել է մարզպետ Արարատ Գրիգորյանին և ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Ալեքսանդր Հակոբյանին՝ քննարկելու սեպտեմբերի կեսերի հարձակումների ազդեցությունը Վայոց Ձորի ազգաբնակչության վրա և ի հայտ եկած կարիքները։

«Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի ինքնիշխանությանը, և մենք կշարունակենք աշխատել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում