Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Մեղրի, հանդիպում ունեցել քաղաքապետի հետ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Մեղրի, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
Մեղրի քաղաքը, Արաքսի ափին, գտնվում է Իրանի հետ սահմանին։ Այն մի քանի ամիս առաջ քույր քաղաք է դարձել Ֆրանսիայի Բրոն քաղաքի հետ:
— Olivier Decottignies (@O_Decottignies) March 24, 2025
➡️ Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությունը տարածվում է ողջ երկրով մեկ։
➡️ Շնորհակալություն քաղաքապետ պարոն Խաչատուր Անդրեասյանին… pic.twitter.com/ZSkDwZlI04
«Մեղրի քաղաքն՝ Արաքսի ափին, գտնվում է Իրանի հետ սահմանին։ Այն մի քանի ամիս առաջ քույր քաղաք է դարձել Ֆրանսիայի Բրոն քաղաքի հետ:
Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությունը տարածվում է ողջ երկրով մեկ։
Շնորհակալություն քաղաքապետ պարոն Խաչատուր Անդրեասյանին ընդունելության համար»,-նշված է դեսպանի գրառման մեջ։