Ինովացիա

Երևանում կկայանա արհեստական բանականության, ռոբոտաշինության, ավիատիեզերական արդյունաբերության և այլ թեմաներով գիտաժողով

2 րոպեի ընթերցում

Երևանում կկայանա արհեստական բանականության, ռոբոտաշինության, ավիատիեզերական արդյունաբերության և այլ թեմաներով գիտաժողով

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում արհեստական բանականության, ռոբոտաշինության և կառավարման, ավիատիեզերական արդյունաբերության և հաշվողական կենսաբանության թեմաներով տեղի կունենա «Գիտության և տեխնոլոգիաների միավորում» ամենամյա STCC գիտաժողովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիտաժողովը կկայանա սեպտեմբերի 28-29-ին:

Գիտաժողովում 25+ պանելային քննարկումները ուղղված կլինեն Արևմուտքի և Արևելքի խաչմերուկում Հայաստանի զարգացման հեռանկարներին, Հայաստանի թվային փոխակերպման օրակարգին և տեխնոլոգիական արդյունաբերության համար դրա հնարավորություններին, Հայաստանի հետազոտական համալսարանների հեռանկարներին, ինժեներինգի և ինքնավարության ուսումնասիրության ապագային Հայաստանում, զարգացող բիոտեխնոլոգիական հատվածին և դրա զարգացման հիմնական կատալիզատորների վերանայմանը, սփյուռքի ռեսուրսներին և վերջիններիս ներգրավման համար պարարտ հողի անհրաժեշտությանը և այլն:

STCC տարեկան գիտաժողով է, որը կազմակերպում են Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը և SmartGateVC վենչուրային ֆոնդի նախաձեռնությունը հանդիսացող «Քաթըլիսթ» հիմնադրամը ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ՝ Գիտության և տեխնոլոգիաների կոնվերգենցիայի պլատֆորմի (STCP) շրջանակներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում