ՀՀ ԱԳ նախարարն ու ԱՄՆ նախագահը կարճ զրույց են անցկացրել
1 րոպեի ընթերցում
![ՀՀ ԱԳ նախարարն ու ԱՄՆ նախագահը կարճ զրույց են անցկացրել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/09/1093177.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեպտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների պատվին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից տրված ընդունելությանը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, միջոցառման ընթացքում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ նախագահի կարճ զրույցը։