Հասարակական

Արին Բերդի փողոցում հրդեհ է բռնկվել

1 րոպեի ընթերցում

Արին Բերդի փողոցում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն սեպտեմբերի 21-ին ժամը 14։06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցի 3-րդ նրբանցքի մոտակայքում այրվում է կուտակած աղբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են ԱԻՆ-ից՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։02-ին, մարվել՝ 16։11-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում