Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ

Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված միջոցառումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հաղորդում են Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունից:

«Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ հրադադարի պայմանավորվածությունների պահպանման, տարածաշրջանում լարվածության նվազեցման, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Բրյուսելի նախաձեռնությամբ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am