Մարզպետ Բաղդասարյանը տեսակցել է Սուրբ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բուժվող շիրակցի զինծառայողներին
19:46, 16 Սեպտեմբեր 2022
ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը սեպտեմբերի 16-ին տեսակցել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող, ադրբեջանական ագրեսիային դիմակայելիս վիրավորված Շիրակի մարզի զինծառայողներին։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Շիրակի մարզպետարանից։
«Ընդհանուր առմամբ, տղաների առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ բավարար է։
Մարզպետի հետ հանդիպման ժամանակ վերջիններս նշել են, որ բոլորի մարտական ոգին շատ բարձր է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ Նազելի Բաղդասարյանը շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր վիրավորներին և շնորհակալություն հայտնել հիվանդանոցի տնօրեն Արման Հովակիմյանին ու ողջ բուժանձնակազմին՝ հոգատար և սրտացավ վերաբերմունքի համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում