Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Նենսի Փելոսին հրաժարվել է խոսել Հայաստան այցի մանրամասներից

Նենսի Փելոսին հրաժարվել է խոսել Հայաստան այցի մանրամասներից

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին հրաժարվել է ներկայացնել Հայաստան կատարելիք այցի մանրամասները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այցի մասին Փելոսին խոսել է Բեռլինում։

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, լրագրողների հետ զրույցում Ներկայացուցիչների պալատի նախագահը հաստատել է, որ սեպտեմբերի 17-ին այցելելու է Հայաստան։ Այցի ընթացքում նրան ուղեկցելու է նաև Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ պատգամավոր Ջեքի Սփիերը, ով հայկական արմատներ ունի։

Նենսի Փելոսին հրաժարվել է այլ մանրամասներ ներկայացնել այցի հետ կապված՝ ասելով, որ Կոնգրեսի անդամները, ովքեր ճամփորդում են, «չեն սիրում լինել թիրախում»։ «Ամեն դեպքում, խոսքը վերաբերում է մարդու իրավունքներին, ցանկացած մարդու արժանապատվությունն ու արժեքը հարգելուն»,- ասել է Փելոսին։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am