ԵՐԵՎԱՆ,15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:1613 թ. սեպտեմբերի 15-ին ծնվել է Ֆրանսուա դը Լարոշֆուկոն՝ ֆրանսիացի նշանավոր գրող:
-1812 թ. սեպտեմբերի 15-ին Նապոլեոնի բանակը մտնում է Մոսկվայի Կրեմլ:
-1858 թ. սեպտեմբերի 15-ին ծնվել է Գրիգոր Խալաթյանցը՝ հայագետ, պատմաբան եւ բանասեր:
-1889 թ. սեպտեմբերի 15-ին ծնվել է Ստեփան Զորյանը՝ հայ խորհրդային արձակագիր:
-1890 թ. սեպտեմբերի 15-ին ծնվել է Ագաթա Քրիստին՝ անգլիացի գրող:
-1896 թ. սեպտեմբերի 15-ին ծնվել է Արման Կոթիկյանը՝ հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967), բանաստեղծ, թարգմանիչ (մահ.՝ 1968 թ.):
-1905 թ. սեպտեմբերի 15-ին ծնվել է Վարդան Աճեմյանը՝ հայ անվանի թատերական ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1965), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1975), (մահ.՝ 1977 թ.):
-1906 թ. սեպտեմբերի 15-ին ծնվել է Դմիտրի Նալբանդյանը՝ խորհրդային նկարիչ, դիմանկարների վարպետ:
-1918 թ. սեպտեմբերի 15-ին սկսվում են Բաքվի հայ բնակչության համատարած ջարդերը:
-1954 թ. սեպտեմբերի 15-ին ծնվել է Հրանտ Դինքը՝ պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն եւ թուրքերեն տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիրը: Թուրքիայի մտավորականներից մեկը, ով հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով։ Դինքը սպանվեց 2007 թ. հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ, ետեւից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։
-2013 թ. սեպտեմբերի 15-ին մահացել է ամերիկահայ գործարար եւ բարերար Ջերարդ Գաֆեսճյանը:
Հետաքրքրական է
Շիշլիի գերեզմանատուն՝ հայկական գերեզմանատուն Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Շիշլի թաղամասում։ 1830 թ. Օսմանյան կայսրության պաշտոնական հրովարտակով գերեզմանատան տարածքը տրամադրվել է Ստամբուլի հայերին: Սկսել է գործել 1865-ից։ Կառավարվում է եւ պահպանվում Թուրքիայի հայկական համայնքի կողմից։ Գերեզմանատունը 1930 թ. ընդունված օրենքով փոխանցվել էր Ստամբուլի քաղաքապետարանին, սակայն 2015 թ. սեփականության իրավունքը վերադարձվել է եւ 80 տարի ժամկետով պատկանում է Բեյօղլուի «Երեք խորան» հայկական եկեղեցու հիմնադրամին։ Ունի մոտ 41.950 քմ մակերես, արժեքը՝ մոտավորապես 700 միլիոն թուրքական լիրա։
Ա. Հ.