Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

ՆԱՏՕ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

ՆԱՏՕ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի դեմ Ադրբեջանի իրականացրած հարձակումների առնչությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, իրադրության վերաբերյալ նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում։

«Խիստ մտահոգված եմ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով հարձակումների, այդ թվում և Հայաստանի տարածքում բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարվածների առնչությամբ։ ՆԱՏՕ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու ապաէսկալացիայի ենթարկել իրադրությունը»,- նշել է նա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am