Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի դիմումի առնչությամբ ՀԱՊԿ-ը կազմակերպել է սահմանային իրավիճակի կարգավորման մեխանիզմների գործարկման աշխատանքները

Հայաստանի դիմումի առնչությամբ ՀԱՊԿ-ը կազմակերպել է սահմանային իրավիճակի 
կարգավորման մեխանիզմների գործարկման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդին Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու վերաբերյալ հայկական կողմի դիմումի կապակցությամբ կազմակերպության քարտուղարությունը ՀԱՊԿ միացյալ շտաբի հետ համատեղ կազմակերպել է իրավիճակի կարգավորման համար ՀԱՊԿ մեխանիզմների գործարկման աշխատանքները: Ինչպես տեղեկացնում է  «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԱՊԿ քարտուղարությունը:

«2022թ. սեպտեմբերի 13-ի գիշերը Հայաստանի և Ադրբեջանի միջև մարտական բախումներ են տեղի ունեցել ծանր սպառազինության և ԱԹՍ-ների կիրառմամբ, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Ուժի կիրառումն անընդունելի ենք համարում։

Հակասությունների կարգավորման համար պետք է օգտագործվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդները և պայմանավորվածությունները, որոնք ամրագրված են Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի հայտարարություններում:

Բարձր ենք գնահատում սեպտեմբերի 13-ին ՝ ժամը 9: 00-ից սկսած, շփման գծում հրադադարի պահպանման գործում Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը»,- նշված է ՀԱՊԿ հաղորդագրության մեջ:

ՀԱՊԿ-ի քարտուղարությունը խորին ցավակցություն է հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]