Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Հայաստանի կառավարությունը այս տարի միտված է 7 տոկոս տնտեսական աճ ունենալ

Հայաստանի կառավարությունը այս տարի միտված է 7 տոկոս տնտեսական աճ ունենալ

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսությունում դրական դինամիկա է արձանագրվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս տարի միտված են առնվազն 7 տոկոս տնտեսական աճ ունենալ: Եվ այս կոնտեքստում ուզում եմ ընդգծել, որ Եվրասիական տնտեսական միությունը մեր երկրի համար արդարացրել է իրեն այս կոնկրետ իրավիճակում ևս, որովհետև այն տնտեսական աճը, որը նախատեսված է, կապված է այն ազատությունների հետ, որոնք ապահովում է Եվրասիական տնտեսական միությունը: Ես նկատի ունեմ ապրանքների, ծառայությունների, կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժը. մենք դա տեսնում ենք: Իհարկե, պետք է այստեղ աշխատել հաջորդ փուլի վրա, որպեսզի այդ դինամիկան կարողանանք պահել, որպեսզի մեզ մոտ այդպիսի տնտեսական աճից հետո չառաջանա նոր տնտեսական ճգնաժամ»,- ասաց Փաշինյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am