Տարածաշրջանային

Հունաստանի վարչապետն անընդունելի է համարել Թուրքիայի սպառնալիքները

1 րոպեի ընթերցում

Հունաստանի վարչապետն անընդունելի է համարել Թուրքիայի սպառնալիքները

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն անընդունելի է համարել Թուրքիայի սպառնալիքները և Հունաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ դնելու փորձերը: Այդ մասին նա ասել է Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովայի հետ հանդիպման ժամանակ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է վարչապետի մամուլի ծառայությունը:

«Ինչ վերաբերում է Թուրքիայի ագրեսիվ հռետորաբանության սրացմանը, Կիրիակոս Միցոտակիսն ասել է, որ Հունաստանի անփոփոխ դիրքորոշումը երկխոսությունն է, որը հիմնված է միջազգային իրավունքի, միջազգային ծովային իրավունքի և բարիդրացիական հարաբերությունների վրա: Նա ընդգծել է, որ Հունաստանի համար անընդունելի է սպառնալիքներ ստանալը, որոնք հասնում են ընդհուպ մինչև Հունաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ դնելը, այն երկրից, որը ՆԱՏՕ-ում դաշնակից է», – հայտնել են մամուլի ծառայությունից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում