Հասարակական

Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է. Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել

1 րոպեի ընթերցում

Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է. Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ հայտարարելով, թե, իբր, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները նախորդ օրերին (առանց հստակեցնելու որևէ ամսաթիվ) կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են ՀՀ ՊՆ-ից:

«Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»,-նշել են գերատեսչությունից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում