Տարածաշրջանային

Նշվել է հայ-ադրբեջանական սահմանին կայունության ապահովման կարևորությունը. Պուտինը զրուցել է Ալիևի հետ

1 րոպեի ընթերցում

Նշվել է հայ-ադրբեջանական սահմանին կայունության ապահովման կարևորությունը. Պուտինը զրուցել է Ալիևի հետ

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, մանրամասն քննարկվել է նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ նախագահի պաշտոնական կայքը

Նշվել է հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովման, տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի հաստատման համար համակարգված ջանքերի կարևորությունը։

Նշվում է, որ այդ համատեքստում հաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021-ի նոյեմբերի 26-ի հիմնարար եռակողմ պայմանավորվածությունները հետևողականորեն իրականացնելու մտադրությունը։

Ըստ հաղորդագրության՝ Ալիևը Պուտինին տեղեկացրել է օգոստոսի 31-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ կայացած հանդիպման մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում