Քաղաքականություն

Մարիա Զախարովան ընդգծել է Ադրբեջանի և ԵԱՏՄ-ի համագործակցության մեծ ներուժը

1 րոպեի ընթերցում

Մարիա Զախարովան ընդգծել է Ադրբեջանի և ԵԱՏՄ-ի համագործակցության մեծ ներուժը

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է Ադրբեջանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) համագործակցության բարձր ներուժը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ Զախարովան դրական է գնահատել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի մասնակցությունն օրերս Չոլպոն-Աթայում կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին:

Մարիա Զախարովայի կարծիքով` Ադրբեջանի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսության զարգացումը զգալի ազդեցություն կունենար ողջ տարածաշրջանի համար և օգտակար կլիներ Բաքվի և Երեւանի միջև հարաբերությունների կարգավորման համար:

«ԵԱՏՄ-ի հետ Բաքվի համագործակցության ներուժը, մեր կարծիքով, շատ բարձր է: Մենք նման կոոպերացիայի մեծ հեռանկարներ ենք տեսնում: Կարծում ենք, որ դա օգտակար կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման համար», - հայտարարել է Զախարովան:

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովի հրավերով որպես հյուր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, որը տեղի է ունեցել օգոստոսի 25-26-ը Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում