Տարածաշրջանային

Ուկրաինայում ադրբեջանցի զինվոր է սպանվել

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայում ադրբեջանցի զինվոր է սպանվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև շարունակվող ռազմական գործողությունների ժամանակ ուկրաինական կողմից գործողություններին մասնակցող ադրբեջանցի զինվոր է սպանվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ուկրաինայում բնակվող ադրբեջանցի լրագրող Անար Նատիքօղլուի փոխանցմամբ՝ սպանվածը Սաիդ Հուսեյնովն է, ով որպես կամավոր միացել էր ուկրաինական բանակին:

Ադրբեջանցին սպանվել է Նիկոլաևի ուղությամբ ընթացող մարտերում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում