Սպորտ

«Փյունիկը» չհաղթեց «Շերիֆին» և պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայում 

1 րոպեի ընթերցում

«Փյունիկը» չհաղթեց «Շերիֆին» և պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայում 

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության հաղթող Երևանի «Փյունիկը» դուրս չեկավ Եվրոպայի լիգայի խմբային փուլ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի լիգայի փլեյ-օֆի պատասխան խաղում մեր թիմը հյուրընկալվել էր մոլդովական Տիրասպոլի «Շերիֆ»-ին: Այս թիմերի երևանյան հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 0:0։ Պատասխան խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի, և որոշիչ եղավ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարը, որտեղ առավել դիպուկ գտնվեցին «Շերիֆ»-ի ֆուտբոլիստները`3:2:

Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկ»-ը հանդես կգա ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում