Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Իրանն ստացել է ԱՄՆ պատասխանը միջուկային գործարքի վերաբերյալ

Իրանն ստացել է ԱՄՆ պատասխանը միջուկային գործարքի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանի Չաֆին ասել է, որ իր երկիրը սկսել է միջուկային գործարքի վերաբերյալ ամերիկյան առաջարկների մանրամասն քննարկումը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը:

«Չորեքշաբթի երեկոյան իրանական կողմը պատասխան է ստացել ԱՄՆ կառավարությունից ԵՄ համակարգողի միջոցով: Մենք  սկսել ենք ամերիկյան առաջարկների մանրամասն քննարկումը և լրացուցիչ կտեղեկացնենք համակարգողին մեր կարծիքի մասին»,- ասել է Չաֆին:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բազմիցս ազդարարել է Վաշինգտոնին Թեհրանի հետ միջուկային համաձայնագրի մեջ վերադարձնելու պատրաստակամությունը:

Օգոստոսի 11-ին The Wall Street Journal-ը հայտնել էր, որ ԵՄ դիվանագետները մշակել են Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերականգնման փաստաթղթի վերջնական տեքստը: Այս տեղեկատվության համաձայն՝ ԵՄ-ն Թեհրանին զիջումներ է առաջարկել ՄԱԳԱՏԷ-ի կողմից հայտնաբերված միջուկային նյութի հետաքննության հարցում, որի ծագումը իրանական կողմը չի պարզաբանել։ Հրատարակությունը նշում է, որ Բրյուսելի առաջարկը քայլ է դեպի Թեհրան, քանի որ այս հետաքննությունը արևմտյան կողմի առանցքային խնդիրներից է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am