Տարածաշրջանային

Իրանն ստացել է ԱՄՆ պատասխանը միջուկային գործարքի վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Իրանն ստացել է ԱՄՆ պատասխանը միջուկային գործարքի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանի Չաֆին ասել է, որ իր երկիրը սկսել է միջուկային գործարքի վերաբերյալ ամերիկյան առաջարկների մանրամասն քննարկումը։ Այս մասին հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելովՏԱՍՍգործակալությունը:

«Չորեքշաբթի երեկոյան իրանական կողմը պատասխան է ստացել ԱՄՆ կառավարությունից ԵՄ համակարգողի միջոցով: Մենք սկսել ենք ամերիկյան առաջարկների մանրամասն քննարկումը և լրացուցիչ կտեղեկացնենք համակարգողին մեր կարծիքի մասին»,- ասել է Չաֆին:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բազմիցս ազդարարել է Վաշինգտոնին Թեհրանի հետ միջուկային համաձայնագրի մեջ վերադարձնելու պատրաստակամությունը:

Օգոստոսի 11-ին The Wall Street Journal-ը հայտնել էր, որ ԵՄ դիվանագետները մշակել են Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերականգնման փաստաթղթի վերջնական տեքստը: Այս տեղեկատվության համաձայն՝ ԵՄ-ն Թեհրանին զիջումներ է առաջարկել ՄԱԳԱՏԷ-ի կողմից հայտնաբերված միջուկային նյութի հետաքննության հարցում, որի ծագումը իրանական կողմը չի պարզաբանել։ Հրատարակությունը նշում է, որ Բրյուսելի առաջարկը քայլ է դեպի Թեհրան, քանի որ այս հետաքննությունը արևմտյան կողմի առանցքային խնդիրներից է։

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում