Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Լեհաստանի նախագահը ժամանել Է Կիեւ

Լեհաստանի նախագահը ժամանել Է Կիեւ

 ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել Է Կիեւ, որպեսզի երկրի ղեկավարության հետ քննարկի Ուկրաինայի համակողմանի աջակցության հարցը: Օգոստոսի 23-ին այդ մասին հայտնել Է Լեհաստանի նախագահի դիվանատան ղեկավար Պավել Շրոտը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նախագահ Անջեյ Դուդան ժամանել Է Կիեւ: Նա այնտեղ Է մեկնել (Ուկրաինայի) նախագահ Վլադիմիր Զելենսկիի հրավերով»,- ասել Է Շրոտը: «Այցի ծրագիրը ներառում Է հանդիպում նախագահի հետ, բանակցություններ Ուկրանիայի ռազմական օժանդակության շուրջ սարքավորանքի մատակարարումների իմաստով, (…) ինչպես նաեւ տնտեսական, հումանիտար եւ քաղաքական իմաստով»,- նշել Է դիվանատան ղեկավարը: Նրա խոսքով՝ այնուհետեւ Լեհաստանի ղեկավարը կմասնակցի «Ղրիմյան պլատֆորմի» գագաթնաժողովին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am