Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հնարավոր է, «Սուրմալու»-ում անհետ կորած քաղաքացու դին մոխրացել է. ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ

Հնարավոր է, «Սուրմալու»-ում անհետ կորած քաղաքացու դին մոխրացել է. ՀՀ ԱԻՆ 
Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սուրմալու» առևտրի կենտրոնում  անհետ կորած քաղաքացու որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, մնացել է 40 մ2 տարածք, որտեղ փրկարարները դեռ պետք է իրականացնեն որոնողական աշխատանքներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Հովհաննես Եմիշյանը:

«Մենք երկու օր աշխատել ենք, որպեսզի հասնենք այն տեղամասը, որտեղ ենթադրաբար գտնվում է անհետ կորած անձը:  Մենք բոլոր հավանական տեղերը նայում ենք, չենք բացառում որևէ հատված»,- ասաց Եմիշյանը:

Փրկարար ծառայության տնօրենի տեղակալի խոսքով՝ անհետ կորած անձի հավանական գտնվելու վայրում բարձր ջերմաստիճան է եղել, 20 ժամից ավելի այդ տարածքում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվել:

«Մոտ 1-1.5 մետր երկարության մոխիր է այնտեղ:  Պայթյունի և հրդեհի ժամանակ  ջերմաստիճանը եղել է 500-ից մինչև 1000 °C: Հնարավոր է, որ մարմինը մոխրացած լինի»,- պարզաբանեց Եմիշյանը:

Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը նշեց, որ, հավանաբար, ևս մեկ օր կիրականացվեն որոնողափրկարարական աշխատանքներ, ինչից հետո եզրակացություն կլինի՝ գտնվեց քաղաքացին, թե՞ ոչ:

«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին  տեղի ունեցած պայթյունից և հրդեհից հետո որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու մարմին, բոլորը նույնականացված են։ Այս պահին անհետ կորած է համարվում Վանիկ Խաչիկի Ամիրխանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]