Միջազգային

Carrefour ֆրանսիական ռիթեյլերը սառեցրել է ամենօրյա օգտագործման 100 ապրանքների գները

1 րոպեի ընթերցում

Carrefour ֆրանսիական ռիթեյլերը սառեցրել է ամենօրյա օգտագործման 100 ապրանքների գները

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական Carrefour SA ռիթեյլերը Ֆրանսիայում գտնվող իր խանութներում սառեցրել Է ամենօրյա օգտագործման 100 ապրանքների գները բարձր գնաճի ժամանակ սպառողներին օգնության միջոցառումների շրջանակներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես ասվում Է Carrefour-ի հաղորդագրության մեջ, սեփական մակնիշի հարյուր ապրանքների ընթացիկ գները, ներառյալ սննդամթերքը եւ ոչ պարենային ապրանքները, ինչպիսիք են մաքրող միջոցները, հիգիենայի միջոցները եւ հագուստը, գրանցվելու են 100 օրով՝ մինչեւ նոյեմբերի 30-ը: Ընկերությունը նաեւ հավելել Է, որ այդ ժամանակաշրջանում չի փոխելու դպրոցական պարագաների գները:

Carrefour-ն այս նախաձեռնությանը ձեռնամուխ Է լինում Ֆրանսիայում գների կտրուկ աճի ֆոնին: Սպառողական գները երկրում հուլիսին տարեկան արտահայտությամբ ավելացել են 6,1 տոկոսով, ինչը առավելագույն ցուցանիշն Է դարձել 1985 թվականի հուլիսից ի վեր: Սննդամթերքը թանկացել Է 6,8 տոկոսով, Էներգապաշարներինը՝ 28,5 տոկոսով: Carrefour-ի բաժնետոմսերի գնանշումներն օգոստոսի 22-ին Փարիզի սակարկություններում ընկնում են գրեթե 2 տոկոսով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում