Հասարակական

Մասիսի քաղաքապետարան ներխուժած զինված քաղաքացին ինքնասպան է եղել. Ոստիկանություն

1 րոպեի ընթերցում

Մասիսի քաղաքապետարան ներխուժած զինված քաղաքացին ինքնասպան է եղել. Ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձն ինքնասպան է եղել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը;

«Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձի հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ:

Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են ներս և հայտնաբերել 36 տարեկան Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Նա ինքնասպան է եղել»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ոստիկանների շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ քաղաքացին զինված մուտք է գործել Մասիսի քաղաքապետարան։

Ականատեսների խոսքով՝ քաղաքապետարանի շենքի բակից պայթյունի ձայն էր լսվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում