1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքիայի Հանրապետությունում առաջին անգամ հայ է նշանակվել վարչական շրջանի ղեկավար

Թուրքիայի Հանրապետությունում առաջին անգամ հայ է նշանակվել վարչական 
շրջանի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  2021թ. վարչական շրջանի ղեկավարի համար անցկացված քննությունը հանձնելուց և հարցազրույցը հաջողությամբ անցնելուց հետո ազգությամբ հայ Բերք Աջարը նշանակվել է Թուրքիայի Դենիզլի նահանգի կազմում գտնվող Բաբադաղ վարչական շրջանի ղեկավար և առաջիկա օրերին անցնելու է պարտականությունների կատարմանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական aynahaber.net-ը:

Բերք Աջարը առաջին հայն է, ով Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ դարձել է վարչական շրջանի ղեակավար:

Բաբադաղի արդեն նախկին ղեկավար Ադեմ Քարաթաշը օգոստոսի 16-ին պաշտոնապես թողել է աշխատանքն ու հրաժեշտ տվել շրջանին։

1995 թվականին Ստամբուլում ծնված Բերք Աքարը սովորել է մասնավոր Սահակյան Նունյանի անվան հայկական միջնակարգ և «Լույս» ավագ դպրոցներում: 2020 թվականին ավարտել է Բիլգի համալսարանի իրավաբանական բաժինը, փաստաբանական պրակտիկան անցել է Շիշլի թաղամասում գործող փաստաբանական գրասենյակում: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]