Հասարակական

Կիպրոսի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել հայ ժողովրդին «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Կիպրոսի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել հայ ժողովրդին «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ցավակցական ուղերձը հրապարակվել է Կիպրոսի արտաքին գործերի նախարարության «Թվիթեր»-ի միկրոբլոգում:

«Խորապես վշտացած ենք Երեւանում տեղի ունեցած ավերիչ պայթյունից։ Մենք մեր խորին ցավակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում Հայաստանի կառավարությանը և ժողովրդին: Անկեղծորեն ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին: Շուտափույթ ապաքինում ենք մաղթում տուժածներին»,- նշել է նախարարությունը:

Օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն էր տեղի ունեցել: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը 6 է, անհետ կորած է համարվում 16 անձ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում