Հասարակական

Պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող 3 անձի ընտանիքի անդամները գտել են նրանց. ԱԻՆ

1 րոպեի ընթերցում

Պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող 3 անձի ընտանիքի անդամները գտել են նրանց. ԱԻՆ

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի հետևանքով անհետ կորածների թվի նվազումը պայմանավորված է նրանով, որ ընտանիքի անդամները գտել են ենթադրաբար անհետ կորած անձանց: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

«Դա պայմանվորված է նրանով, որ ընտանիքի անդամները գտել են ենթադրաբար անհետ կորած անձանց»,- ասաց Կոստանյանը:

«Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողական աշխատանքները շարունակվում են, ԱԻՆ«911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում անհետ կորածների թիվը պարբերաբար փոփոխվում է: Ներկա պահին անհետ կորած է համարվում 16 քաղաքացի, մինչ այդ անհետ կորած էր համարվում 19 քաղաքացի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում