Հասարակական

Կինոլոգիական շները «Սուրմալու»-ի փլատակների տակ մարդկանց հետք են գտել. ԱԻՆ խոսնակ

1 րոպեի ընթերցում

Կինոլոգիական շները «Սուրմալու»-ի փլատակների տակ մարդկանց հետք են գտել. ԱԻՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված շները «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակների տակ որոշակի հետք են գտել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը

«Այս պահին իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքները: Կինոլոգիական շները որոշակի հետք են գտել: Հիմա այդ հատվածում տարվում ենաշխատանքներ՝ տեսնելու՝ արդյոք կան մարդիկ, թե չէ: Որոշակի ժամանակ հետո հավելյալ տեղեկություն կտրամադրվի»,- ասաց Կոստանյանը:

ԱԻՆ մամուլի խոսնակը վստահեցրեց՝ փրկարար ծառայության ուժերը բավարար են թե հրդեհի մարման, թե որոնողափրկարարական աշխատանքները իրականացնելու համար:

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Վերջին տվյալներով մահացել է 6 մարդ, 18 քաղաքացի անհետ կորած է: Առողջապահության նախարարության տվյալներով՝ ներկա պահին տարբեր հիվանդանոցներում բուժում է ստանում 13 մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում