Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ի պայթյունի կապակցությամբ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն իր ցավակցությունն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Քըլըչը գրառում է արել «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում։ «Անկեղծ ցավակցություն եմ հայտնում զոհվածի ընտանիքին (խմբ. Սերդար Քըլըչը գրառումն արել է օգոստոսի 14-ին, երբ հայտնի էր մեկ զոհի մասին) և շուտափույթ ապաքինում մաղթում այս ողբերգության հետևանքով բոլոր վիրավորվածներին»,-գրել է նա։