Գարո Փայլանը Սուրմալուի պայթյունի կապակցությամբ ցավակցություն է հայտնել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Երեւանում գործող «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ դիմել է հայ ժողովրդին և ցավակցություն հայտնել։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Փայլանը գրառում է կատարել իր թվիթերյան միկրոբլոկում։
«Հայաստանի մայրաքաղաք Երևանի առևտրային կենտրոններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վերջին տվյալներով, մահացել է 6 մարդ, 16 հոգու մասին տեղեկություն չկա (15, հեղ.), կան բազմաթիվ վիրավորներ։ Հայ ժողովրդին եմ հայտնում իմ ցավակցություններները»,-գրել է նա։
Երեւանի մէջ, առեւտրային շրջանէ մը ներս տեղի ունեցած պայթումը, ըստ վերջին տուեալներու, խլած է 6 հոգիի կեանքը։ 16 անձ կորսուած է, կան բազմաթիւ վիրաւորներ։
Կը ցաւակցիմ Հայաստանի ժողովուրդին ու «անցեալ ըլլայ» կ՚ըսեմ։ pic.twitter.com/S8rN0cteEK
— Garo Paylan - Կարօ Փայլան (@GaroPaylan) August 15, 2022