Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է 5-ի

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 
մահացածների թիվը հասել է 5-ի

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է 5-ի, անհետ կորած է համարվում 16 քաղաքացի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Մահացած քաղաքացիներն են Անահիտ Մխիթարյանը, Միսակ Մարգարյանը, Ջեմմա Նազարյանը, Գայանե Ավետիսյանը, մեկ անձի ինքնությունը պարզված չէ։ Հրդեհաշիջման և որոնողական աշխատանքներին մասնակցում է 185 փրկարար ծառայող, ներգրավված է Երևանի քաղաքապետարանի քսան ջրատար, տասներկու բեռնատար, հինգ տրակտոր, երեք վերամբարձ կռունկ և յոթ լրացուցիչ տեխնիկա։

Դեպքի վայր են մեկնել Շիրակի և Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմերը։

Պայթյունի հետևանքների հաղթահարման և դեպի հանգամանքները պարզելու հարցում ՀՀ արտկաարգ իրավիճակների փրկարար ծառայությանն աջակցում  է նաև Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի անձնակազմը։ Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]