1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գործատուների համար օրենքի պահանջ կլինի հաշմանդամություն ունեցողների համար խելամիտ հարմարեցում ապահովելը

Գործատուների համար օրենքի պահանջ կլինի հաշմանդամություն ունեցողների համար 
խելամիտ հարմարեցում ապահովելը
ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կա 196 հազար հաշմանդամություն ունեցող անձ: Վիճակագրական վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանի աշխատաշուկայում ընդգրկված է շուրջ 27 հազար հաշմանդամություն ունեցող անձ:  
Նրանցից շատերի համար գործատուներն արդեն իսկ կատարել են աշխատանքի պայմանների խելամիտ հարմարեցումեր: ՀՀ կառավարությունը օրենսդրական պահանջ է դարձնում գործատուների կողմից հաշմանդամություն ունեցողների համար խելամիտ հարմարեցումն ապահովելը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը տեղեկացրեց, որ նոր կարգավորումներն ուժի մեջ են մտնելու 2023 թվականի հունվարի 1-ից:   
«Այստեղ խոսքն աշխատավայրերում խելացի հարմարեցումներ ապահովելու մասին է, այլ ոչ թե ամբողջական մատչելիությանն է վերաբերում: Օրինակ, դժվար է պատկերացնել, որ խորհրդային ժամանակների շենքը կարելի է դարձնել մատչելի, եթե վերելակի լայնությունը 80 սմ-ից քիչ է, իսկ մենք ունենք սայլակներ, որ ավելի լայն են: Խոսքը եղած հնարավորության սահմաններում կոնկրետ շահառուին վերաբերող, նրա կոնկրետ կարիքներից բխող համապատասխան պայմանների ապահովման մասին է»,-ասաց Տաթևիկ Ստեփանյանը:
Աշխատող կամ աշխատանքի անցնող հաշմանդամություն ունեցող քաղաքացին, եթե աշխատավայրում պայմանների հարմարեցման կարիք ունի, կարող է դիմել գործատուին: Հաշմանդամություն ունեցող քաղաքացին դիմումում հնարավորինս պատշաճ, մանրամասն, ներկայացնում է, թե գործնականում ինչպիսի պայմանների հարմարեցման կարիք ունի: Սկսվում է ինտերակտիվ երկխոսություն գործատուի ու աշխատողի միջև:  
«Մենք սահմանել ենք խելամիտ հարմարեցումների տեսակներ, որը կներկայացնեմ, որպեսզի գործատուները չմտածեն, թե խոսքը սարսափելի մեծ ծախսեր պահանջող ֆինանսական գործընթացի մասին է: Օրինակ, շաքարային դիաբետով հաշմանդամություն ունեցող քաղաքացին  կարող է գործատուի հետ պայմանավորվել և սահմանված մեկ ժամ ընդմիջման փոխարեն ընդմիջում անել երկու ժամը մեկ՝15 րոպեով: Մեկ այլ օրինակ՝ դռան բռնակի փոխարինումը, որը պետք է, օրինակ, որոշակի նիշից ներքև տեղադրել և այլն»,-ասաց նախարարի տեղակալը:
Ամեն դեպքում, եթե ֆինանսական ծախսեր պահանջող աշխատանքներ են, ապա նախարարությունն իրականացնում է գործատուներին աջակցող ծրագիր, որն այս պահին լրամշակման փուլում է:
Եթե կան խնդիրներ հարմարեցումն իրականացնելու համար, ապա հաշմանդամություն ունեցող աշխատող քաղաքացու դիմումից հետո գործատուն պետք է օբյեկտիվորեն հիմնավորի, թե ինչու այս կամ այն հարմարեցումը հնարավոր չէ: Եթե հնարավոր է, բայց պարզապես գործատուն չի ընդառաջում, խնդիրները լուծվում են օրենսդրությամբ սահմանված կարգով, դատարանով:
«Իհարկե, դատարանով խնդիրները կլուծվեն, սակայն կարող եմ ասել, որ սա շատ լավ առիթ է մեր բոլոր գործատուների համար ցույց տալու սոցիալական կորպորատիվ պատասխանատվությունը: Հաշմանդամությունը միայն բնածին չի լինում, ոչ ոք ապահովագրված չէ և ցանկացած գերազանց առողջական վիճակում գտնվող անձ կարող է վաղը ձեռք բերել հաշմանդամություն»,-ասաց նախարարի տեղակալը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]