Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հաշմանդամություն ունեցող անձանց պետական աջակցությամբ կտրամադրվի անձնական օգնականի ծառայություն

Հաշմանդամություն ունեցող անձանց պետական աջակցությամբ կտրամադրվի 
անձնական օգնականի ծառայություն

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը հաստատեց հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես», Կառավարության նիստին նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։

«Որոշման նպատակն է անձնական օգնականի ծառայություն տրամադրելու միջոցով նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի իրացմանը, ինչը մեր երկրի և միջազգային պարտավորությունից է բխում, և նաև մեր Կառավարության հանձնառության հնգամյա ծրագրից»,- ասաց Ժամակոչյանը։

Որոշմամբ սահմանվում է, որ անձնական օգնականի ծառայությունը մատուցվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով։

«Անձնական օգնականի ծառայությունը կարող են ստանալ հենաշարժական, տեսողական և հոգեկան, մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք, որոնց ընտանիքները հաշվառված կլինեն ընտանիքների անապահովության համակարգում և կունենան անապահովության որոշակի մակարդակ»,- ասաց Ժամակոչյանը։

Նախարարի տեղակալի խոսքով՝  նախագծով նախատեսվում է, որ 2450 անձ կստանա անձնական օգնականի ծառայություն։

«Անձնական օգնական կարող է լինել ցանկացած չափահաս անձ, ով կանցնի վերապատրաստում և կհավաստագրվի։ Նաև անձնական օգնական կարող է լինել հաշմանդամություն ունեցող անձի ընտանիքի անդամը»,- ասաց Ժամակոչյանը։

Որոշումն ուժի մեջ է մտնելու 2024թ-ի հունվարի 1-ից, բայց 2023թ-ին կիրականացվի փորձնական ծրագիր, որի արդյունքներով շտկումներ կիրականացվեն ընդունված կարգի մեջ։ Նախնական հաշվարկով` անձնական օգնականի ծառայության մատուցման համար կպահանջվի 5 186 160 000 դրամ։ Հաշվարկը կատարվել է ժամավճարի սկզբունքով՝ 1 ժամվա համար 1050 ՀՀ դրամ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]