Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

ԱՄՆ-ը պատրաստ Է ՌԴ-ի հետ սպառազինությունների նկատմամբ վերահսկողության շուրջ երկխոսությանը

ԱՄՆ-ը պատրաստ Է ՌԴ-ի հետ սպառազինությունների նկատմամբ վերահսկողության 
շուրջ երկխոսությանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան իշխանություններն առաջվա պես պատրաստ են Ռուսաստանի հետ սպառազինությունների նկատմամբ վերահսկողության ապագա համակարգի ձեւավորման շուրջ երկխոսությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է միջուկային չտարածման հարցերով ԱՄՆ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ադամ Շեյնմանը:

«Մենք պատրաստ ենք վերսկսել Ռուսաստանի հետ երկխոսությունը սպառազինությունների նկատմամբ վերահսկողության ապագա համակարգը որոշելու նպատակով»,-ասել Է նա՝ հանդես գալով Միջուկային զենքի չտարածման պայմանագրի ամփոփիչ խորհրդաժողովում: Բացի այդ, նրա խոսքով, այս թեմատիկայի գծով ԱՄՆ-ը «ձգտում Է պահպանել եւ ընդլայնել կապուղիները ՉԺՀ-ի հետ»:

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն այս ամռանն ավելի վաղ հայտարարել Է Ռուսաստանի հետ ՌՀՍ-3-ի (ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման եւ սահմանափակման պայմանագրի) փոխարեն համաձայնագիր ձեռք բերելու շուրջ բանակցային գործընթաց սկսելու պատրաստակամության մասին, որի գործողության ժամկետը լրանում Է 2026 թվականին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am