Տարածաշրջանային

Վրաստանի լեռներում սահմանային ոստիկանությանը պատկանող ուղղաթիռ է կործանվել

1 րոպեի ընթերցում

Վրաստանի լեռներում սահմանային ոստիկանությանը պատկանող ուղղաթիռ է կործանվել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վրացական Գուդաուրի լեռներում Վրաստանի սահմանային ոստիկանությանը պատկանող ուղղաթիռ է կործանվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ավելի ուշ հայտնի է դարձել, որ ուղղաթիռում ենթադրաբար եղել է վեց մարդ: Այդ մասին, ըստ «Գրուզիա Օնլայն»-ի՝ հաղորդել է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը, սակայն տվյալ տեղեկությունը առայժմ պաշտոնապես չի հաստատվել:

Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ուղղաթիռում, անձնակազմից բացի, եղել են նաև բժիշկներ և փրկարարներ: Ուղղաթիռն ընկել է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի 94-րդ կմ-ի մոտ գտնվող լեռներում:

Նշվում է, որ ուղղաթիռը պետք է կիրճից դուրս բերել երկու հոգու, որոնք վթարի էին ենթարկվել և պարապլանով բախվել ժայռին:

Վրաստանի ավտոճանապարհային դեպարտամենտից էլ հայտնել են, որ լեռնային հանգստավայրի մոտ անցնող ճանապարհով երթևեկությունը ժամանակավորապես արգելված է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում