Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղարը դրական է գնահատել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը Թբիլիսիում

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղարը դրական է գնահատել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը Թբիլիսիում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ողջունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Թբիլիսիում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բլինքենը այդ մասին գրել է «Թվիթեր»-ի իր պաշտոնական միկրոբլոգում:

«Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը դրական քայլ արեցին՝ հանդիպելով Թբիլիսիում: Ուղիղ երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունները լուծելու ամենաճիշտ և հուսալի ճանապարհն է», - գրել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը:

Հուլիսի 16-ին Թբիլիսիում, Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի միջնորդությամբ տեղի էր ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Ըստ ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրության՝ Միրզոյանը Բայրամովի հետ հանդիպմանը վերահաստատել է հայկական կողմի տեսակետն առ այն, որ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու ճանապարհին կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը: Այս համատեքստում Հայաստանի արտգործնախարարը ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում