Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Բասկետբոլի կանանց Մ20 տարեկանների ընտրանին հաղթանակով մեկնարկեց ԵԱ-ում

Բասկետբոլի կանանց Մ20 տարեկանների ընտրանին հաղթանակով մեկնարկեց ԵԱ-ում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի կանանց Մ20 տարեկանների հավաքականը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում  է Հայաստանի բասկետբոլի  ֆեդերացիան:            Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 49-46 հաշվով հաղթեց Վրաստանի հավաքականին: Սա հավաքականի պատմության մեջ առաջին հաղթանակն էր B դիվիզիոնում:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Անի Մկրտչյանն էր՝ վաստակած 14 միավորով: Նա նաև 15 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և իրականացրեց 3 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 11-ին` մրցելով Իսրայելի հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am